Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այսօր գրկախառնությունների միջազգային օրն է

Այսօր գրկախառնությունների միջազգային օրն է
21.01.2013 | 17:42

Հունվարի 21-ը Գրկախառնությունների միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է ԱՄՆ-ում 1986 թվականին: Այնուհետև մեծ ճամաչում է ստացել և տարածվել աշխարհով մեկ: Ավանդույթի համաձայն` այսօր կարելի է գրկախառնվել նաև անծանոթ մարդկանց հետ: Հայտնի չէ, թե ովքեր են հիմնադրել այս տոնը, սակայն տարածված տեսակետի համաձայն` գաղափարի հեղինակները ուսանողներ են:

Ըստ հոգեբանների` ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ իրար են փոխանցում ջերմություն, իսկ մարդիկ, ովքեր ձգտում են գրկախառնվել, ցանկանում են զգալ անվտանգություն, հարմարավետություն և սեր: Այս մասին գրում է calendar.am-ը:

Դիտվել է՝ 3281

Մեկնաբանություններ